Մարիամ Սուլակիոտի
Մարիամ Սուլակիոտի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1883 |
Ծննդավայր | Հունաստանի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 23, 1954 |
Մահվան վայր | Ավերոֆ բանտ, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան[1] |
Քաղաքացիություն | Հունաստանի թագավորություն |
Կրոն | Greek Old Calendarism? |
Մասնագիտություն | հեգումեն և դատապարտյալ |
Mariam Soulakiotis Վիքիպահեստում |
Իգումենիա Մարիամ Սուլակիոտի (հուն․՝ Μαριάμ Σουλακιώτη, մոտ 1883, Հունաստանի թագավորություն - նոյեմբերի 23, 1954, Ավերոֆ բանտ, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան[1][2][3][4][5], հայտնի է նաև Մարիամ Սուլակիոտու անվամբ (հուն․՝ Μαριάμ Σουλακιώτου)[6], իսկ մամուլում «Ռասպուտինի կին» (հուն․՝ Μαριάμ Σουλακιώτου[6]) մականվամբ` Պանագիա Պևկովունոյատրիսի), հունական Ուղղափառ եկեղեցու մայրապետ և սերիական մարդասպան, որը գործել է 1939-1951 թվականներին[7][8]։
Հունաստանի իշխանությունները նրա դեմ հարուցել են տարբեր մեղադրանքներ՝ սպանություն, խարդախություն, կեղծիք, շանտաժ և խոշտանգում[9]։ 1952 թվականին Սուլակիոտին դատապարտվել է ցմահ ազատազրկման և մահացել 1954 թվականին՝ «Ավերոֆ» քաղբանտարկյալների բանտում[4][7]։
Ենթադրաբար, Սուլակիոտին իր հանցագործությունները կատարել է Պանագիա Պևկովունոյատրիս վանքի տարածքում, որը գտնվում է Հունաստանի Կերատեա փոքրիկ քաղաքի մոտակայքում։ Վանքը գործում է մինչ օրս, նրա որոշ միանձնուհիներ հավատում են, որ Սուլակիոտին անմեղ է, և նրան պաշտում են որպես սրբի[10]։
Կրոնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Սուլակիոտին եղել է ուղղափառ եկեղեցու ակտիվ հետևորդ և գործել է աբեղա Մեթյուի (Կարպաֆակիս) հետ միասին։ 1927 թվականին նրանք հիմնադրել են Պանագիա Պևկովունոյատրիսի վանքը, որը դարձել է Հունաստանի ուղղափառ եկեղեցու (Մատթեոս սինոդ) հոգևոր և վարչական կենտրոնը։ Պաշտոնապես Հունական ուղղափառությունը ձևավորված կառույցը համարել է հերետիկոսության ներքո գործող[11]։ Մատթեոս արքեպիսկոպոսի մահից հետո Սուլակիոտին նրան փոխարինել է որպես վանքի մայրապետ[4]։
Հանցավոր գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլակիոտիի հանցագործություններ կատարելու ենթադրյալ տարբերակը հարուստ կանանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է եղել, որ նրանք միանան իր վանական համայնքին և ապա խոշտանգել նրանց մինչև իրենց կարողությունը նվիրաբերեին վանքին[7]։ Հենց միջոցներն իր տրամադրության տակ էին լինում, Սուլակոտին վատնում էր դրանք, իսկ առանձին դեպքերում սպանում դոնորներին[4]։ Ըստ «Ռոյթերս» գործակալության` ձերբակալման պահին նա ունեցել է շուրջ երեք հարյուր անշարժ գույք ամբողջ Հունաստանում, ինչպես նաև «հազարավոր ֆունտ արժողությամբ ոսկե զարդեր և թանկարժեք իրեր»[3]։
Բացի այդ, Սուլակիոտին պահանջել է խստորեն պահպանել իր վանքում ասկետական գործելակերպը, ինչը, ըստ ոստիկանության, հանգեցրել է տուբերկուլյոզից շուրջ 150 երեխաների մահվան[5]։ Զոհերը նրան մեղադրում էին նաև իրենց խոշտանգելու, սովամահ անելու, անարդար բանտարկելու և ծեծելու մեջ[12][13]։ Սուլակիոտին մինչ իր մահը մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «սատանայական հերյուրանք» (հուն․՝ κατασκευάσματα του σατανά)[5]:
Սուլակիոտիի զոհերի թիվը հակասական վեճերի առարկա է դարձել, ամենից հաճախ նշվում է 27 սպանություն և 150 անզգույշ սպանություն, որոնք արձանագրվել են նրա դատավարության ընթացքում ներկայացված բժշկական ապացույցների հիման վրա[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://trove.nla.gov.au/newspaper/article/57346078
- ↑ Newton, Michael. The Encyclopedia of Serial Killers (անգլերեն). Infobase Publishing. էջ 412. ISBN 9780816069873.
- ↑ 3,0 3,1 3,2 «Embezzled Nuns' Dowries, Amassed Fortune». Morning Bulletin, Rockhampton Queensland. 1954 թ․ նոյեմբերի 25. էջ 10.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Abp. Gregory (2005 թ․ մայիսի 25). «Matthewite Timeline History». True Orthodox Christianity (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Το κολαστήριο της Μονής Κερατέας και η αιμοσταγής ηγουμένη». Newsbeast.gr (հունարեն). 2017 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 6,0 6,1 Κοψιδα, Πηνελοπη (2018 թ․ սեպտեմբերի 10). «Όταν η αιμοσταγής Ηγουμένη Μαριάμ άπλωσε τα δίχτυα της στο μοναστήρι της Νιράς». aromalefkadas - Ενημερωτική ιστοσελίδα της Λευκάδας (հունարեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Η μοναχή serial killer Μαριάμ της Κερατέας». Reporter. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Mariam Soulakiotis the killer nun». Emadion (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Tucson Daily Citizen Archives, Aug 23, 1952, p. 6». newspaperarchive.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Το μοναστήρι των νεκρών». Espresso (հունարեն). 2008 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ Yannakopoulos, Joel (2012 թ․ հունիսի 5). «Old Calendar-New Calendar: the facts». Eastern Orthodox Metropolitanate of Hong Kong and Southeast Asia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ Nevins, Scott (2014 թ․ դեկտեմբերի 6). «The Monastery of the Dead (Excerpts from the newspaper "Freedom" (Ελευθερία), 1950s)». Scott Nevins Memorial. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ Karagiannēs, Giōrgos (1997). Εκκλησία και κράτος 1833 - 1997 (հունարեն). էջեր 106–107.